Աշխարհ

12.05.2015 14:12


Լավրովը Քերրիի հետ հանդիպման է գնացել սպիտակ «Պոբեդա» վարելով (լուսանկար, տեսանյութ)

Լավրովը Քերրիի հետ հանդիպման է գնացել սպիտակ «Պոբեդա» վարելով (լուսանկար, տեսանյութ)

Այսօր Սոչիում ընթանում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները։ Այդ հանդիպմանը Լավրովը գնացել է սպիտակ «Պոբեդա» մեքենայով, որն անձամբ է վարել։

«Интерфакс»–ը հայտնում է, որ կողմերի քննարկման հիմնական առարկան լինելու են ռուս–ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում, Եմենում, Իրանում և Սիրիայում։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ պատժամիջոցների հարցին անդրադարձ չի լինելու։ Պեսկովը նաև ասել է, որ Մոսկվան երբեք չի խոչընդոտել Քերիի այցը Ռուսաստան. ԱՄՆ–ը բազմիցս նախապատրաստվել է, սակայն վերջին րոպեին բոլոր հանդիպումները չեղարկվել են։

Պուտինի և Քերիի երկկողմանի միակ հանդիպումը կայացել է Կրեմլում 2013թ. մայիսի 7–ին։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը