Աշխարհ

13.05.2015 00:10


Պուտինի և Քերրիի զրույցը տևել է չորս ժամ (տեսանյութ)

Պուտինի և Քերրիի զրույցը տևել է չորս ժամ (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին բանակցություններ են անցկացրել, որոնք տևել են ավելի քան չորս ժամ։ «Vesti.ru»–ն հաղորդում է, որ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա նշել է, որ հանդիպման մի մասն ընթացել է ոչ պաշտոնական միջավայրում։ Պուտինն ԱՄՆ պետքարտուղարին ղրիմյան գինի է հյուրասիրել։

Ավելի ուշ Քերրին իր միկրոբլոգում գրել է, որ Պուտինի և Լավրովի հետ բանակցություններն անկեղծ էին։

Հիշեցնենք, որ մինչ այդ տեղի էր ունեցել նաև Քերրիի և Լավրովի առանձնազրույցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը