Լրահոս

02.11.2009 09:10


Վարդան Խաչատրյանի անդամակցությունը ՍԴՀԿ-ին դադարեցվել է

2009 թ.-ի հոկտեմբերի 31-ին կայացավ ՍԴՀԿ վարչության արտահերթ նիստ: Նիստում քննարկվեց վերջերս «Ժառանգություն»  կուսակցությունից հեռացված և ՍԴՀԿ-ին անդամագրված Վարդան Խաչատրյանի հարցը:

Համաձայն ՍԴՀԿ կանոնադրության անդամակցության մասին դրույթի 4-րդ կետի  (Հայկական ազգային կուսակցություններից որևէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել՝ այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց)։ ձայների մեծամասնությամբ դադարեցվեց Վ. Խաչատրյանի 7 օրյա  անդամակցությունը ՍԴՀԿ-ին: Նշվեց նաև, որ նա կարող է դիմում ներկայացնել մեկ տարի անց, որը կքննարկվի վարչության կողմից:

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը