Քաղաքական

16.05.2015 13:45


«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը համագումար է հրավիրել (լրացված)

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը համագումար է հրավիրել (լրացված)

Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը:

Հրավիրված հյուրերից դահլիճում են ԲՀԿ–ից Վահան Բաբայանը, պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Բազմասեր Առաքելյանը, Արագած Ախոյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն»–ից Արմեն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանայնը:

Հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվելու է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության կազմը, նախագահ, հաստատվելու է կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը:

***

Համագումարի ժամանակ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ է ընտրվել Տիգրան Ուրիխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը