Լրահոս

02.11.2009 16:09


ԱԺ պատգամավորի կարծիքով ՀՀ արտգործնախարարությունն իրավիճակին համարժեք քայլեր չի ձեռնարկում

ԱԺ պատգամավորի կարծիքով ՀՀ արտգործնախարարությունն իրավիճակին համարժեք քայլեր չի ձեռնարկում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հակադարձելով ՀՅԴ-ի այն պնդումներին, թե Ցյուրիխում նա ճնշումների ներքո է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները, ասել էր, որ անցել են այն ժամանակները, երբ Հայաստանը կարող էր ինչ-որ բան ստորագրել ճնշումների ներքո։

ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ դա մեկնաբանելով՝ ասել է, որ փոխանակ ՀՀ արտգործնախարարի հայտարարություններն ուղղված լինեն թուրքական գործիչների հայտարարությունների չեզոքացմանը, ուղղվում են ընդդիմության՝ մասնավորապես Դաշնակցության դիրքորոշման դեմ։

-Իմ կարծիքով ՀՀ արտգործնախարարությունն իրավիճակին համարժեք չի գործում՝ անընդհատ համարելով, թե ՄԱԿ-ի ամբիոնից հնչած հայտարարությունները ներքին սպառման են, Էրդողանի հայտարարությունը ներքին սպառման է, Քլինթոնի հետ հանդիպումը ներքին սպառման է։ Ի՞նչ է սա նշանակում։ Սրանք պաշտոնական դիրքորոշումներ են։ Եվ փոխանակ արտգործնախարարությունը հայտարարի, որ միջազգային պրակտիկայում ընդունելի բան չէ, որ երկու երկրների հարաբերությունները պայմանավորվում  են երրորդ երկրի հետ հարաբերություններով....Մենք դա չենք օգտագործում,-ասել է Հրայր Կարապետյանը։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը