Մեկնաբանություն

21.05.2015 14:35


Ամեն մեկն իր «կաֆելչիկն» ունի

Ամեն մեկն իր «կաֆելչիկն» ունի

Կրակել են Լիսկայի ավտոմեքենայի վրա։ Ուղևորներին բան չի եղել։ Միայն ավտոմեքենան է մի փոքր վնասվել, բայց «պոլիշով» կանցնի։

Դատելով նկարներից՝ վնասվել է ոչ միայն «ժեշտը», այլ նաև ապակիները, բայց դե, Սյունիքի մարզպետի ձեռքը քարի տակ չէ, և նա նոր՝ ավելի շքեղ մեքենա ձեռք կբերի։ Կամ էլ Կառավարությունն իր պահուստային ֆոնդից փող կհատկացնի իշխանություններին անձնուրացաբար ծառայող մարզպետի համար փոխադրամիջոց գնելու նպատակով։

Սյունիքի տեր ու տնօրեն մարզպետի հանդեպ կարող են ցուցաբերել նույն մոտեցումը, ինչը ցուցաբերվեց մեկ այլ «մահափորձացու» Պարույր Հայրիկյանի դեպքում։

Հիշո՞ւմ եք, նախագահական վերջին ընտրությունների ժամանակ մի «ֆեյք» թեկնածու կար՝ «Ռուսական իմպերիալիզմի դեմ պայքարի առաջամարտիկ» աշխատող։ Նրա վրա էլ, ինչպես Լիսկայի, կրակեցին, բայց, բարեբախտաբար, «փուստ անցավ»։ Պարույրի վրա արձակած փամփուշտը վնասել էր նրա ուսը, բայց անվնաս էր թողել ուսը ծածկող պիջակը և վերնաշապիկը։ Լիսկայի մոտ հակառակն է եղել՝ ինչ եղել է՝ «ժեշտին» է եղել։

Ասելս այն է, որ Բաղրամյան 26–ին ծառայություններ մատուցողներից յուրաքանչյուրն իր «փուստ տվող» «կաֆելչիկներն» ունի։ Այնպես որ, Լիսկան արժանի է պետական հոգածության։

Եթե Պարույրի ուսի համար 20 միլիոն դրամ հատկացվեց պետբյուջեից (թե որքան է հատկացվել արտաբյուջետային ֆոնդից, հայտնի չէ), ապա 10 փամփուշտից «ուխոդ արած» Լիսկան արժանի է ավելի լուրջ փոխհատուցման։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը