Լրահոս

22.05.2015 11:44


Նազարբաևն առաջարկում է եվրասիական տնտեսական տարածք ստեղծել

Նազարբաևն առաջարկում է եվրասիական տնտեսական տարածք ստեղծել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է եվրասիական տնտեսական տարածք ստեղծել.

«Ես առաջարկում եմ ստեղծել միասնական եվրասիական տնտեսական տարածք: Մեզ համար կարևոր է ընդունել միասնական կանոններ, որոնք հաշվի կառնեն բոլոր մասնակիցների ազգային շահերը, և միաժամանակ ուղղված կլինեն խոչընդոտների վերացմանը և փոխշահավետ ինտեգրման խորացմանը», - ասել է Նազարբաևն Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ:

Նա հավելել է, որ միավորման շրջանակներում անհրաժեշտ է ստեղծել մշտապես գործող հարթակ, որտեղ կքննարկվեն մայրցամաքի հետագա զարգացման հետ կապված և բոլոր մասնակիցների միջև ինտեգրման մակարդակի բարձրացման առաջարկները:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը