Լրահոս

03.11.2009 10:47


Հայտնաբերվել է դիակ

Նոյեմբերի 3-ին, Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Ապարան քաղաքի  Մաշտոցի  28 հասցեում գտնվող տան տանիքում հայտնաբերվել է կախված տղամարդու դիակ, և այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների ուժերով տանիքից իջեցվել ու իրավապահներին է հանձնվել Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 46 շենքի 46-րդ բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Արտյոմ Մովսիսյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը