Լրահոս

03.02.2011 16:17


Նորաստեղծ կուսակցությանը նախագահը ՀՀԿ անդամ է եղել

Նորաստեղծ կուսակցությանը նախագահը ՀՀԿ անդամ է եղել

Նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության նախագահ Սիմոն Ղոնաղչյանը ՀՀԿ նախկին անդամ է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրել է, թե ինչու է լքել կուսակցությունը։ Նա ՀՀԿ անդամ եղել է 2 անգամ, որևէ այլ կուսակցության անդամ երբևէ չի եղել։ Կուսակցության անդամ դարձել է ՀՀԿ ստեղծումից քիչ հետո և, իր կարծիքով, բավականաչափ դերակատարություն է ունեցել կուսակցության գործունեության մեջ։

Նա նշել է, որ հենց իր ջանքերի շնորհիվ ՀՀԿ-ն հայտարարեց իր աջ գաղափարախոսության մասին։

-Կուսակցությունից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ կուսակցությունն ընդդիմությունից վերածվեց դիմության, այսինքն ընդդիմությունից իշխանական դաշտ մտնելու պահին, երբ ստեղծվեց «Հանարապետություն» դաշինքը,- ասել է Սիմոն Ղոնաղչյանը։

Ավելի ուշ կուսակցությանն անդամագրվել է արդեն 2006թ.՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդով՝ մի պայմանով, որ պասիվ անդամ է լինելու։

-Չեմ կարող ասել, որ անտարբեր եմ այդ կուսակցության նկատմամբ։ Ես ցավով եմ վերաբերում այդ կուսակցության թե՛ հաջողություններին, թե՛ անհաջողություններին։ Բայց, կարող եմ ասել, որ այդ կուսակցությունն իր վրա վերցրած պատասխանատվության շրջանականերում բավականաչափ ջանք չի գործադրում, որ հանրապետությունում և՛ սոցիալ-տնտեսական իրավիճակը, և՛ մտածողությունը, և՛ մարդկային հարաբերությունները գտնվեն ավելի լավ վիճակում,- ընդգծել է նա և հավելել, որ շքեղությունը որպես չափանիշ ու կենսակերպ դարձնելն ու դա չքննադատելը մեծ սխալ է, և ՀՀԿ-ն ինքնամաքրման ճանապարհ ունի անցնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը