Քաղաքական

27.05.2015 10:43


ՀԽ. «Ոստիկանությունը խոչընդոտում է հանրահավաքի իրազեկումը» (լուսանկարներ)

ՀԽ. «Ոստիկանությունը խոչընդոտում է հանրահավաքի իրազեկումը» (լուսանկարներ)

Ռեժիմը ջղաձիգ քայլեր է կատարում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը խոչընդոտելու համար։

Երկրորդ օրն է, որ ռեժիմի հանցավոր հրահանգների կատարման գործիքի վերածված ոստիկանությունը հետապնդում և անհիմն կերպով բերման է ենթարկում Հիմնադիր խորհրդարանի երիտասարդ աջակիցներին, որոնք Երևան քաղաքում իրազեկման պաստառներ են տարածում մայիսի 30-ին՝ ժամը 18:30-ին Ազատության հրապարակում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաք անցկացնելու մասին: Ի տարբերություն նախորդ օրվա՝ այսօր պաստառները փակցվել են ոչ թե էլեկտրասյուների, այլ գովազդային վահանակների վրա: Հատկանշական է, որ ոստիկանությունը ոչ միայն խոչընդոտում է հանրահավաքի իրազեկումը, այլև գովազդային վահանակներից ջանադրաբար պոկում և հեռացնում է արդեն փակցված պաստառները:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն


Այս խորագրի վերջին նյութերը