Տնտեսական

27.05.2015 17:10


Փոխոստիկանապետի «փայլուն» առաջարկը տաքսու վարորդներին

Փոխոստիկանապետի «փայլուն» առաջարկը տաքսու վարորդներին

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն այսօր հանդիպել է անհատ տաքսու վարորդների հետ։ Որպես խնդրի լուծում՝ նա տաքսիստներին առաջարկել է թանկացնել տաքսու նվազագույն ուղեվարձը՝ 600 դրամից դարձնելով 1500։

Կառաջարկեի, որ Երևան քաղաքում՝ Կենտրոնում, չլիներ 600 դրամ, լիներ 1500 դրամ։ Դուք կտեսնեիք՝ ինչքան լավ կլիներ, ինչքան մարդ փողոցով կքայլեր, երթուղային տրանսպորտից կօգտվեր։ Ինչքան տաքսու վարորդների վերաբերմունքը կփոխվեր։ Այսօր մենք խոսում ենք, թե որպես պետություն՝ ինչ ենք պարտավոր մենք անել, բայց շատ դեպքերում լինում է, որ երբ նստում ես տաքսի, չես ուզում նստես, տեսնում ես չսափրված վարորդների, տեսնում ես սիգարետը բերանին վարորդի, տեսնում ես միացրած մագնիտաֆոնը, որ չես ուզում լսես երաժշտությունը,–ասել է փոխոստիկանապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը