Լրահոս

04.11.2009 16:56


Պատգամավորի դաշնակցական թեկնածուն ինքնաառաջադրվել է

Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատեղամասում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՅԴ ներկայացուցիչ Ռաֆայել  Այվազյանին Դաշնակցությունը չի սատարում։ Այս մասին «7օր»-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը։

-Նա ինքնաառաջադրվել է։ Կուսակցությունն իրեն չի պաշտպանում։

Հիշեցնենք, որ նույն ընտրատեղամասում որպես թեկնածու են առաջադրվել Հմայակ Հովհաննիսյանը (անկուսակցական), Վլադիմիր Կոստանյանը (անկուսակցական), Նիկոլ Փաշինյանը (անկուսակցական), Արա Սիմոնյանը («Ազգային միաբանություն»), Ռաֆայել Այվազյանը (ՀՅԴ), Էդուարդ Մադաթյանը (անկուսակցական) և Դավիթ Հակոբյանը (Հայաստանի մարքսիստական կուսակցություն)։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը