Աշխարհ

02.06.2015 23:10


Վերընտրվելուց 4 օր անց Բլաթթերը հայտարարել է իր հրաժարականի մասին

Վերընտրվելուց 4 օր անց Բլաթթերը հայտարարել է իր հրաժարականի մասին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահ Յոզեֆ Բլաթթերը վերընտրվելուց 4 օր անց հայտարարել է, որ հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է այսօր հրավիրված շտապ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ընտրություններն ավարտվեցին, սակայն մարտահրավերները՝ ո՛չ։ ՖԻՖԱ–ին անհրաժեշտ է վերակազմավորվել։ Այդ պատճառով խնդրում եմ հատուկ կոնգրես ստեղծել որքան հնարավոր է՝ շուտ, և իմ իրավահաջորդին ընտրել»,–Բլաթթերի խոսքերն է մեջբերում «РИА Новости»–ն։

Բլաթթերը ՖԻՖԱ–ն ղեկավարում էր 1998թ.։ Վերջին շրջանում նրա անունը հայտնվել էր կոռուպցիոն աղմկահարույց պատմության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը