Աշխարհ

05.06.2015 12:26


Բուրջանաձեն՝ Սահակաշվիլիի նշանակման մասին. «Պորոշենկոն չի հարգում իր ժողովրդին» (տեսանյութ)

Բուրջանաձեն՝ Սահակաշվիլիի նշանակման մասին. «Պորոշենկոն չի հարգում իր ժողովրդին» (տեսանյութ)

Վրաց քաղաքական գործիչ Նինո Բուրջանաձեն ցավակցել է Օդեսսայի բնակիչներին, որոնց նահանգապետն է դարձել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Բուրջանաձեն ընդգծել է, որ Պյոտր Պորոշենկոն այդ նշանակմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իր ժողովրդի հանդեպ։

«Եթե ես լինեի իշխանության, առանց որևէ քաղաքական ռևանշի և ենթատեքստի այնպիսի նյութեր կմատակարարեի, որ Սահակաշվիլին նստեր բանտում։ Բայց եթե անգամ փաստեր չլինեին, միևնույն է, դա բարեկամական քայլ չէ բարեկամական երկրի հանդեպ։ Նախագահը գիտի, որ Սահակաշվիլին հետախուզման մեջ է, նրա նկատմամբ կոնկրետ վերապահումներ կան, այդուհանդերձ, ընդգրկում է նրան թիմ։ Չեմ ուզում չարախնդալ, բայց Ուկրաինան շատ լուրջ բացասական պտուղներ կքաղի դրանից»,–զգուշացրել է Բուրջանաձեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը