Աշխարհ

08.06.2015 10:30


G7–ի առաջնորդների կանայք և Մերկելի ամուսինը մասնակցել են ձիերով զբոսանքին

G7–ի առաջնորդների կանայք և Մերկելի ամուսինը մասնակցել են ձիերով զբոսանքին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամուսինը՝ Իոահիմ Զաուերը, Կանադայի և Ճապոնիայի վարչապետերի կանայք՝ Լորին Հարփերը և Ակիե Աբեն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահի կինը՝ Քրիսթիանա Ֆրիզինգը, մասնակցել են լճափին անցկացված ձիերով զբոսանքին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները ժամանել են Գերմանիայի Էլմաու ամրոց, որտեղ մեկնարկել է G7–ի գագաթաժողովը։

«Գազետա»–ի տեղեկացմամբ՝ այս տարի առանց կանանց են ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը