Լրահոս

05.11.2009 16:33


Էդվարդ Նալբանդյանը ավանտյուրի՞ստ է

Էդվարդ Նալբանդյանը ավանտյուրի՞ստ է

Հանրային խորհրդի պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը «Հայացք» ակումբում խոսելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին՝ նշել է, որ դրանք ոչ թե դիլետանտիզմի արդյունք են, այլ հանցավոր ավանտյուրայի։ Նա համոզված է, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեծ դպրոց է անցել, հետևաբար և դիլետանտ չէր կարող լինել։ Հայաստանի իշխանություններն էլ, ըստ նրա, իրավունք չունեն Թուրքիայի հետ նախապայմանով հարաբերություններ հաստատել, այլապես դա հակապետական գործողություն կլինի.

-Ես չեմ բացառում, որ իշխանությունները գնան դրան, բայց այս դեպքում մենք ազգովին կպայքարենք, ինչպես 1988-ին սովետական միության և իշանությունների պահանջի դեմ անցանք ինքնապաշտպանության, ազգովի դիմակայեցինք ընդուպ մինչև պատերազմը՝ դեռևս չունենալով պետական բանակ։ Սա իրողություն է, և սա մեզ հույս է տալիս։ Ես ամենևին չեմ ընկճվում, չեմ սարսափում, որ իշխանությունները նման բանի գնան՝ սկսած նախագահից, վերջացրած ԱԺ-ով։ Այդ երկու կառույցը կարող են հանցագործություն անել,- ասել է Ս. Կամսարականը՝ հավելելով, որ եթե ՀՀ բնակչությունը չպաշտպանի իր իրավունքները, ապա արժանի կլինի կործանվելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը