Մեկնաբանություն

10.06.2015 00:05


Իրան–Հայաստան երկաթգիծն ու դավադրությունների տեսությունը

Իրան–Հայաստան երկաթգիծն ու դավադրությունների տեսությունը

Ժողովո՛ւրդ, բա իմացա՞ք, թե ինչ է եղել։

Սերժ Սարգսյանին ռուսները թույլ չեն տալիս Իրան–Հայաստան երկաթգիծը կառուցել, թե չէ նա իր՝ 2008ին տված խոստումը կկատարեր։ Այսպիսի «ատմազկա» է ներկայացրել խիստ «արևմտամետ» ու «թունդ ընդդիմադիր» կայքերից մեկը, իսկ «Գեբելսյան» քարոզչամեքենայի մյուս «պտուտակներն» էլ կապկել են այդ բանաձևն ու կրկին մեյդան հանել «Խեղճ Սերժ Սարգսյանը կրակն է ընկել չար ռուսների ձեռքը, հետևաբար Հայաստանում առկա վատ վիճակի պատասխանատուն ոչ թե ՀՀ իշխանություններն են, այլ Պուտինը, ում հրաժարականն է պետք պահանջել» ժամկետանց հեքիաթը։

Այո՛, ռուս չինովնիկ Յակունինը հայտարարել է, որ Իրան–Հայաստան երկաթգիծն անիմաստ է կառուցել, քանզի այն հիշեցնում է պատի վրա բացված անցք։ Յակունինը հայտարարել է, բայց դա ընդամենը կարծիք է, ընդ որում՝ ախմախ կարծիք։ Բացի այդ, Իրան–Հայաստան երկաթգծի կառուցման խոստումը Սարգսյանը տվել է 7 տարի առաջ, իսկ Յակունինն այդ երկթագծի մասին արտահայտվել է օրերս։

Եթե Հայաստանն ու Իրանը որոշեն երկաթգծի շինարարությունն սկսել, ապա Յակունինի ասածները, բնականաբար, զրոյական արժեք են ունենալու։

Եվ ուրեմն, երկաթգծի հարցը որոշվելու է Երևանում ու Թեհրանում։ Այլ հարց է, որ Երևանում, 2008–ից սկսած, ինչ խոստում տրվել է Բաղրամյան 26–ից՝ չի կատարվել, կամ էլ կատարվել է հակառակ իմաստով։ Արտաքին քաղաքականության անունը դրել են «Նախաձեռնողական» և աջ ու ձախ պարտություններ են արձանագրում։

Ինչ մնում է ռուսներին քննադատելով Սերժ Սարգսյանին փրկելու էժանագին «տրյուկին», ապա այն կարող է ազդել մի քանի անմեղսունակի վրա։ Ուստի, ծիծաղելի են այդ փորձերը։

Չար ռուսների և դավադրության տեսության միջոցով կարելի է խաբել բոլոր մարդկանց մի որոշ ժամանակ, կարելի է մարդկանց մի փոքր խմբի խաբել անընդհատ, բայց բոլորին ու անընդհատ խաբել հնարավոր չէ։

Հայաստանի բոլոր խնդիրների պատճառն ու լուծման բանալին գտնվում են մեր երկրի ներսում։ Այլ տեսակետ ունեցողները կա՛մ լավագույն դեպքում ֆեյսբուքներում ռուսներին հայհոյող «հայրենասերներ» են՝ «ազնիվ քյարփինջներ», կա՛մ 5–րդ շարասյան ներկայացուցիչներ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը