Քաղաքական

10.06.2015 13:40


Նվազեցվել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալը

Նվազեցվել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալը

ՀՀ կառավարությունն ընդունել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներն ավելացնելու և «ՀՀ 2015 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու» որոշում:

Կառավարությունից հայտնում են, որ որոշվել է «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված փոխառությունների չափով՝ 17մլրդ 968 մլն 800 հազար դրամով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը՝ վերը նշված փոխառությունների պահանջների իրավունքները փոխանցելով ՀՀ սեփականությանը, և այնուհետև 2015թ. պետբյուջեի միջոցներով վճարել թվարկված ՓԲԸ-ների կողմից լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց, իսկ ընկերություններն այդ գումարով կմարեն Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած իրենց պարտքը:

Այս խորագրի վերջին նյութերը