Լրահոս

06.11.2009 14:54


ՀՀԿ պատգամավոր. «Ամեն գնով սահմանի բացումը և Թուրքիայ հետ հարաբերությունների հաստատումը մեզ համար գերնպատակ չէ»

ՀՀԿ պատգամավոր. «Ամեն գնով սահմանի բացումը և Թուրքիայ հետ հարաբերությունների հաստատումը մեզ համար գերնպատակ չէ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը տարբեր են, և պետք չէ այդ երկուսը որպես մեկ հարց դիտարկել։

-Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, թող Ադրբեջանը իր մտքից հանի դա։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր կարող են սատարել և ունենալ  նմանատիպ կարծիքներ, թող իմանան, որ դա չի լինելու։  Իսկ  թուրք գործիչները, որ հաճախ խոսում են իրենց իբր օկուպացված տարածքների վերաբերյալ,  թող նախ մտածեն Կիպրոսի 37 %-ի մասին, որ օկուպացրել են,-նշել է նա։

Նա նշել է , որ ՀՀԿ-ն  շատ հստակ դիրքորոշում ունի՝  կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատամանը։

-Եթե  թուրքական կողմը որևէ նախապայման առաջարկի, մենք դրանց դեմ ենք։ Ի վերջո, ամեն գնով սահմանի բացումը և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը մեզ համար գերնպատակ չէ։  Այնպես չէ, որ ամն գնով  ենք պատրաստ հարաբերություններ հաստատել, ո՛չ։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունից ելնելով՝ անհարժեշտ  են բաց սահմաններ, հարաբերությունների հաստատում, բայց՝ առանց նախապայմանների, ինչը որ հարիր է 21-րդ դարում ապրող եվրոպական երկրին,-ասել է ՀՀԿ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը