Աշխարհ

13.06.2015 10:46


Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ

Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ

Բաքվում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է անցկացրել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Հանդիպումից հետո Էրդողանն ընդգծել է, որ Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը Եվրամիության երկրների առաջնորդներից և ոչ մեկը չէր եկել։

«Թուրքիան՝ որպես ԵՄ–ին անդամագրվելու թեկնածու, ներկայացնում էր ողջ Եվրամիությունը»,–իր հերթին ընդգծել է Պուտինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը