Լրահոս

06.11.2009 16:13


Դավիթ Հակոբյան. «Եթե Նիկոլին ՀՀՇ–ն է առաջադրել, ես ինքս եմ առաջադրվել»

Դավիթ Հակոբյան. «Եթե Նիկոլին ՀՀՇ–ն է առաջադրել, ես ինքս եմ առաջադրվել»

-ՀՀՇ-ն ուզում է ինքնուրույն գերիշխանություն, ես ասում եմ, որ ամեն մի որոշում պետք է կայացվի 18 կուսակցությունների բարձրագույն մարմինների որոշմամբ, և եթե ՀԱԿ-ը չի ուզում ընդունել, որ ես իրենց անդամն եմ, ես ասում եմ՝ ցո՛ւյց տվեք 17 կուսակցությունների բարձրագույն մարմինների որոշումը ՀԱԿ-ից ինձ վտարելու մասին,- «Արցախ» ակումբում լրագրողներին ասել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը և հավելել,-այդ կազմակերպությունն ընդդիմադիր կառույց է։ Այսօր գերիշխանությունը ՀՀՇ-ն է զավթել, սակայն վաղն այդ կուսակցությունների միությունը լիարժեք ընդդիմություն կարող է դառնալ, և այնտեղից ես դուրս գալու նպատակ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է արտահերթ կամ հերթական նախագահական ընտրություններին, մենք հանդես կգանք ինքնուրույն թեկնածուով։ Եթե Նիկոլին ՀՀՇ-ն է առաջադրել, ես ինքս եմ առաջադրվել։ Դրանք միջազգային դեմոկրատիայի ատրիբուտներ են, որովհետև Հիլարի Քլինթոնն ու Օբաման էլ նույն դեմոկրատական կուսակցությունից առաջադրվեցին։

Նա նաև նշել է, որ «Հայ ազգային կոնգրեսը» 18 կուսակցությունների համատեղ ինքնակամ միավորում է,  իրենց կանոնադրության մեջ ՀՀՇ-ին գերիշխանություն տրված չէ, և «чисто «ՀՀՇ-евский» реванш обречен»։

-Նրանք ուզում են, որ ես իրենց չքննադատեմ, եթե յուրային եմ։ Քննադատական մշակույթը կողքից պետք է անցնի, միայն իշխանություններին պետք է քննադատել։ Իմ քննադատական մշակույթն այնքան վիրտուոզ է, որ նպատակ է հետապնդում ոչ թե անարգանքի սյունին գամել նախագահին կամ ընդդիմության առաջնորդներին, այլ նրանց ուսուցանելու, սխալներն ուղղելու,- ընդգծել է Դավիթ Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը