Քաղաքական

19.06.2015 11:39


«Հայփոստ»–ի մասնավորեցման հարցն ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց

«Հայփոստ»–ի մասնավորեցման հարցն ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քվեարկության է դրվել Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006–2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը։

Առաջին ընթերցմամբ այն ընդունվել է 61 կողմ, 22 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Նշենք, որ համաձայն այս նախագծի՝ «Հայփոստ» ընկերությունը ներառվում է 2016-17թթ. պետական բաժնեմաս ունեցող և մասնավորեցման ենթակա գույքի ցանկում:

Ինչպես նշել էր Պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը, «Հայփոստ»–ի հավատարմագրային կառավարչի հետ կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016թ., և ընկերության հետագա բարելավման ու արդիականացման համար անհրաժեշտ է իրականացնել մեծածավալ ու երկարաժամկետ ներդրումներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը