Քաղաքական

23.06.2015 07:00


Ուժի գործադրմամբ ոստիկանները ցուցարարներին ցրել են Բաղրամյան պողոտայից (տեսանյութ)

Ուժի գործադրմամբ ոստիկանները ցուցարարներին ցրել են Բաղրամյան պողոտայից (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի գործողություն իրականացնող քաղաքացիները երեկ անժամկետ նստացույց էին սկսել Բաղրամյան պողոտայում։ Ոստիկանությունը բազմիցս նախազգուշացնում էր, որ այդ ակցիան անօրինական է, և իրավապահներն իրավասու են դիմել հատուկ միջոցների։ Սակայն այդպես էլ չէին դիմում։

Ջրցան մեքենաներն ու հատուկ տեխնիկան գործի են դրվել առավոտյան ժամը մոտ 5:30–ին։

Նստացույցը ցրելու և Բաղրամյան պողոտան ազատելու ոստիկանության գործողություններից տուժել են նաև լրագրողներ, և վնասվել է նրանց տեխնիկան։

Ցուցարարները բերման են ենթարկվել նաև Ազատության հրապարակից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը