Աշխարհ

23.06.2015 09:50


Կլիչկոն մտադիր է մասնակցել Կիևի քաղաքապետի ընտրություններին

Կլիչկոն մտադիր է մասնակցել Կիևի քաղաքապետի ընտրություններին

Կիևի ներկա քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մտադիր է առաջադրվել նույն պաշտոնում այս հոկտեմբերին։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «LB.ua»–ին հղումով։

«Այո՛, ես մտադիր եմ առաջադրել իմ թեկնածությունն աշնանային ընտրություններում»,–ասել է Կլիչկոն՝ ընդգծելով, որ վստահ է իր հաղթանակի հարցում նույնիսկ ընտրությունների՝ երկու փուլով անցկացվելու դեպքում։

«Եթե անգամ երրորդ փուլ լինի»,–ասել է նա։

Նշենք, որ վերջերս Կլիչկոն շփոթել էր Կիևի հիմնը Ուկրաինայի հիմնի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը