Քաղաքական

24.06.2015 07:30


Այս գիշեր Բաղրամյան պողոտայում ջրցան մեքենաներ գործի չեն դրվել (տեսանյութ)

Այս գիշեր Բաղրամյան պողոտայում ջրցան մեքենաներ գործի չեն դրվել (տեսանյութ)

Գիշերը Բաղրամյան պողոտայում խաղաղ է անցել։ Այնտեղ անժամկետ բողոքի գործողություն իրականացնող ցուցարարների նկատմամբ այս անգամ ուժ չի կիրառվել, ջրցան մեքենաներ գործի չեն դրվել։

Վաղ առավոտյան՝ 07:00–ի սահմաններում, ցուցարարներն ավելներով սկսել են մաքրել Բաղրամյան պողոտան։

Հայտարարվել է նաև, որ շարունակելու են պայքարն այնքան, որքան իրենց ուժերը ների։

–Մնալու ենք այնքան, մինչև պաշտոնապես չհայտարարվի, որ էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձարանալու։ Զանգե՛ք ձեր ընկերներին, բարեկամներին, թող բոլորը գան, այս հարցը բոլորին է վերաբերվում: Չե՛նք գնալու տուն, մինչև մեր պահանջը չբավարարվի։ Ցույցը շարունակվո՛ւմ է,–կոչ են արել ցուցարարները։

Որոշում է կայացվել աղբամաններից պատրաստված արգելապատնեշները չքանդել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը