Լրահոս

09.11.2009 17:14


Քաղաքագետ. «Ինձ համար շատ վիրավորական է «Հայ ազգային կոնգրեսի» դիրքորոշումը»

Քաղաքագետ. «Ինձ համար շատ վիրավորական է «Հայ ազգային կոնգրեսի» դիրքորոշումը»

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը ճիշտ մոտեցում չի համարում, որ քաղաքական ուժերը ներքաղաքական կյանքը պայմանավորում են միջպետական հարաբերություններով։ Այս մասին Լ. Մելիք-Շահնազարյանն ասել է «7օր»-ի թղթակցի հետ զրույցում՝ նշելով նաև, որ ցանկացած միջպետական հարաբերություն, այդուհանդերձ, իր արտացոլումն է գտնում ներքաղաքական հարաբերությունների վրա, և շատ դեպքերում այս կամ այն կուսակցության և կուսակցության ղեկավարների դիմակն է պատռում։

-Օրինակ՝ ինձ համար այսօր իսկապես շատ վիրավորական է «Հայ ազգային կոնգրեսի» դիրքորոշումը,- ասել է քաղաքագետը՝ կարծիք հայտնելով, որ կուսակցությունները շատ հաճախ այնպիսի դիրքորոշում են արտահայտում, որը բոլորովին տարբերվում է նախկինում հնչեցվածից։

-Հենց ՀԱԿ-ի ներկայացուցիչները, նախկինում ՀՀՇ և այլն կոչվելով, այն կուսակցություններն ու կազմակերպություններն են, որոնք տարիներ շարունակ փորձում էին հարաբերություններ ստեղծել և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ։ Եվ հանկարծ այսօր, երբ այդ հարաբերությունները ստեղծվում են կամ փորձում են ստեղծել, նրանք դառնում են ընդգծված հակաթուրքական ուժեր։ Իրականում դրանք ոչ թե հակաթուրքական, այլ հակաիշխանական քայլեր են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը