Լրահոս

26.06.2015 13:27


Մահացել է ռուս քաղաքական գործիչ Եվգենի Պրիմակովը

Մահացել է ռուս քաղաքական գործիչ Եվգենի Պրիմակովը

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 85 տարեկանում մահացել է ռուս քաղաքական գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Եվգենի Մաքսիմի Պրիմակովը։

1991-1996թթ. Պրիմակովը ղեկավարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, 1996-1998թ. եղել է ՌԴ փոխարտգործնախարար, իսկ 1998-1999թթ.՝ ՌԴ կառավարության նախագահ։

Խորհրդային շրջանից հայտնի գործիչը ծնվել է 1929թ. հոկտեմբերի 29-ին Կիևում։

1977-1985թթ. ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտը, 1985-1989թթ. ԽՍՀՄ ԳԱ Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը