Աշխարհ

27.06.2015 11:04


Օբամա. «Միասեռ ամուսնությունների օրինականացումն ԱՄՆ հաղթանակն է»

Օբամա. «Միասեռ ամուսնությունների օրինականացումն ԱՄՆ հաղթանակն է»

Միասեռ ամուսնությունների օրինականացումն Ամերիկայի հաղթանակն է։ Այսպես է նախօրեին Գերագույն դատարանի որոշումը (միասեռ ամուսնությունները չեն հակասում Սահմանադրությանը) մեկնաբանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

«Սա հաստատումն է այն բանի, որ միլիոնավոր ամերիկացիներ հավասար են, և մենք ավելի ազատ ենք դարձել»,–Օբամայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ դա հաղթանակն է այն զույգերի, ովքեր երկար ժամանակ պայքարել են իրենց իրավունքների համար։ Նա նաև վստահություն է հայտնել, որ հիմա ամերիկյան հանրությունն «ավելի կատարյալ» կդառնա։

Գերագույն դատարանի որոշմամբ՝ այժմ միասեռ ամուսնություններն օրինական են ԱՄՆ ողջ տարածքում։ Մինչ այդ դրանք թույլատրված էին 50–ից միայն 37 նահանգում։

Միասեռ ամուսնություններն առաջինն օրինականացրած նահանգը Մասաչուսեթսն է (2003թ. նոյեմբերի 18–ին)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը