Քաղաքական

27.06.2015 13:45


Ուորլիք. «Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն»

Ուորլիք. «Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Turan» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ՄԽ օրակարգում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպման հարցը։ Նա հավելել է, որ Սարգսյանն ու Ալիևը համաձայնել են ավելի ինտենսիվ դարձնել երկխոսությունը։

Ուորլիքը հույս ունի, որ այդ հանդիպումը կկայանա այս տարի, և չի համաձայնել կարծիքի հետ, թե բանակցությունները փակուղում են։

Սարգսյանն ու Ալիևը պատերազմ չեն ուզում։ Բանակցային գործընթացի ողջ ընթացքում հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ մի քանի անգամ եղել են, սակայն չեն օգտագործվել։ Հիմա էլ նոր հնարավորություն կա, և դա պետք է օգտագործել,-ասել է Ուորլիքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը