Քաղաքական

02.07.2015 12:32


Սևազգեստ մայրերին կրկին թույլ չտվեցին բարձրանալ Բաղրամյան 26 (տեսանյութ)

Սևազգեստ մայրերին կրկին թույլ չտվեցին բարձրանալ Բաղրամյան 26 (տեսանյութ)

Այս պահին Բաղրամյան պողոտայի արգելապատնեշների մոտ են հավաքված խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողները։ Նրանց թույլ չեն տալիս բարձրանալ Բաղրամյան 26 և նախագահական նստավայրից ստանալ իրենց նամակների պատասխանները։

Նրանք «7օր»–ին ասել են, որ նախորդ հինգշաբթի Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստացել էր, որ այսօր կթույլատրեն բարձանալ այնտեղ։ Արգելապատնեշից վերև, սակայն, ոստիկաններն արգելել են անցնել. նշել են նաև, որ Օսիպյանն այս պահին Բաղրամյան պողոտայում չէ։

Սևազգեստ մայրերն ասել են նաև, որ ամեն օր մասնակցում են ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման Բաղրամյան պողոտայում անցկացվող ցույցին։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը