Լրահոս

11.11.2009 10:43


Հայտնաբերվել է արկ

Նոյեմբերի 10-ին, ժամը 09.30-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի նախկին դպրոցի բակում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվել:

Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի կողմից ժամը 10.00-ին սահմանվել է տարածքի հսկում:

Ժամը 10.30-ին Իջեւանի թիվ 51191 զորամասի ինժեներական ծառայության սակրավորների կողմից արկը տեղափոխվել է անվտանգ տարածք եւ վնասազերծվել:

 

Այս խորագրի վերջին նյութերը