Լրահոս

11.11.2009 14:00


Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում նշանակվել է Հայաստանի պատվո հյուպատոս

Համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 2009 թ. սեպտեմբերի 16-ի հրամանի' Ուրուգվայի Արևելյան Հանրապետության քաղաքացի Ռուբեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ պատվավոր հյուպատոս ՈՒԱՀ-ում, նստավայրը' Մոնտեվիդեո:

Հոկտեմբերի 30-ին Ռուբեն Աբրահամյանը հրավիրվել է Ուրուգվայի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել Ուրուգվայի ԱԳ նախարարի' Ռուբեն Աբրահամյանին որպես Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս ճանաչող որոշումն ու էկզեկվատուրան:

Մոնտեվիդեոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը նախատեսվում է իրականացնել ս. թ. նոյեմբերի վերջին:

Այս խորագրի վերջին նյութերը