Մեկնաբանություն

08.07.2015 09:50


Աուդիտ=գյալաջի=սակագնի բարձրացում

Աուդիտ=գյալաջի=սակագնի բարձրացում

Մինչ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անտեսանելի անդամները կոչ են անում մասնակցել ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար կազմակերպվող երթին (եթե չեմ սխալվում, նրանք հավաքվել էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը չեղարկելու, այլ ոչ թե սլաքավարների դեմ պայքարելու համար), իշխանությունները բելառուսական պարտիզանի պես չեն ասում, թե մինչև աուդիտի ավարտը որ միջոցներով են փոխհատուցելու սակագնի բարձրացումը։ Միայն ակնարկում են, որ «Տաշիր Գրուպի» Սամվել Կարապետյանի փողերով են «փակվելու», բայց՝ աուդիտից հետո։

Պարզ է, որ աուդիտն ընդամենը հաստատելու է այն, ինչ իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը։ Նա ասաց, որ սակագնի բարձրացումը ճիշտ է, և եթե դա չլինի, ապա էներգետիկ համակարգին լուրջ վտանգ է սպառնում։ Դրանից հետո աուդիտ անողների խումբը վերածվելու է Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովի պես մի կամակատար ու դակիչ մարմնի։

Աուդիտն, ըստ էության, գյալաջի է, որի մեջ ուզում էին ներքաշել նաև «առաջադեմ երիտասարդությանը»՝ նեոկոմսոմոլներին։ Վերջիններս դեմ չէին, բայց ոնց որ արդեն իրենց սպասող չկա, քանզի նախապես գծված սցենարը չաշխատեց։

Աուդիտը թալանի բաշխման համամասնություններն է ճշտելու։ Այսինքն, աուդիտը յուրօրինակ վերահսկիչ գործառույթ է կատարելու, որպեսզի Բաղրամյան 26–ում համոզված լինեն, որ իրենց չեն խաբել, և «ատկատները» բաշխվել են ոչ ֆորմալ պայմանավորվածության համաձայն։ Վե՛րջ։ Այլ գործառույթ աուդիտը չունի։

Ինչ վերաբերում է ՀԷՑ–ը Սամվել Կարապետյանի վրա «սաղացնելու» գործընթացին, ապա այն դեռ «օդում կախված» վիճակում է։ Գործարարը դեռ դիմադրում է և չի ուզում «հերոսի մահով» փչանալ, բայց դե, հայ մեծահարուստների մեծ մասը մի հետաքրքիր «խասիաթով» է աչքի ընկնում՝ քաղաքականությունից բան չի հասկանում ու համակարգային մտածողություն չունի։ Որպես բախտավոր խոպանչի՝ Սամվել Կարապետյանը նշյալ տեսակի տիպիկ ներկայացուցիչ է։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը