Քաղաքական

09.07.2015 12:54


«Интер РАО»–ն բացահայտել է, թե ՀՀ–ում ուր է գնում սակագնի բարձրացումից ստացված շահույթը

«Интер РАО»–ն բացահայտել է, թե ՀՀ–ում ուր է գնում սակագնի բարձրացումից ստացված շահույթը

Սակագնի կարգավորման համակարգային խնդիրների արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի՝ ռուսական «Интер РАО»–ի դուստր ձեռնարկության վնասները 2014թ. աճել են 8%–ով և հասել 10,7 մլրդ դրամի։ Այս մասին «ТАСС»–ին ասել է «Интер РАО»–ի կառավարման խորհրդի անդամ, Ռազմավարության և ներդրումների հատվածի ղեկավար Իլնար Միրսիյապովը։

«Գործող սակագնային կարգավորումը ՀԷՑ–ի համար շահույթ ստանալը չի երաշխավորում և հանգեցնում է շարունակական վնասների»,–ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի էներգահամակարգի ոլորտում ՀԷՑ–ի սակագնային շահույթի չափաբաժինը 5 տարվա մեջ նվազել է ավելի քան 2 անգամ՝ 50%–ից մինչև 23%։

«Դա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացման արդյունքում լրացուցիչ եկամուտները ստացել են էներգաարտադրող ընկերությունները, այլ ոչ թե ՀԷՑ–ը։ Եվ սակագների բարձրացման 73%–ը գալիս է Հայաստանի էլեկտաէներգետիկ այլ ընկերություններից»,–ընդգծել է Միրսիյապովը։

Նրա խոսքով՝ ՀԷՑ–ն իր վրա է կրում հիմնական ռիսկերը և էլեկտրաէներգետիկ ոլորտում ի հայտ եկած դիսբալանսները, ինչն էլ հանգեցրել է ընկերության ամենամյա կորուստների՝ սկսած 2012 թվականից։ Դրա պատճառով ՀԷՑ–ը ստիպված է պարտքեր վերցնել, ինչը լրացուցիչ խորացնում է ընկերությունում առկա ծանր վիճակը։

«2015 թվականին ևս բացասական միտումը շարունակվում է»,–ասել է Միրսիյապովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը