Հարցազրույց

09.07.2015 17:32


Արմեն Գրիգորյան. «Սահմանադրական փոփոխությունների իրական նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է»

Արմեն Գրիգորյան. «Սահմանադրական փոփոխությունների իրական նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է»

Հասարակությունը հստակ գիտակցում է, որ Սերժ Սարգսյանի` սահմանադրական բարեփոխումների ծրագրի իրական նպատակն իր վերարտադրությունն է: Սերժ Սարգսյանն էլ սոցիալական հենարան չունի, և հասարակությունը կըմբոստանա և կփորձի խանգարել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու ծրագրի կայացմանը:

«Միգուցե սկզբում հասարակությունը չէր հասկանում, սակայն հիմա արդեն գիտակցում է, որ սա իշխանության վերարտադրության ծրագիր է, ոչ թե սահմանադրական բարեփոխումներ: Պետք է հաշվի առնել, որ հասարակության մեծ մասն իշխանություններին չի ընդունում, և Սերժ Սարգսյանը Հայաստանում սոցիալական հենարան չունի, այսինքն` իր կառավարման շրջանում տնտեսական զարգացում չի եղել, և իր իշխանության մնալու միակ տարբերակը սահմանադրական փոփոխություն անելն ու ընտրությունները կեղծելն է»,- «NewsBook»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, քանի որ նա վստահ է` ՀՀ քաղաքացին չի ցանկանա ևս 15-20 տարի Սերժ Սարգսյանին տեսնել իշխանության մեջ:

Դիտարկմանը, թե արդյոք այսօր քաղաքական լոզունգներով հնարավո՞ր է քաղաքացիներին ոտքի կանգնեցել, քաղաքագետն արձանագրեց, որ վերջին տարիներին մարդիկ ցույց են տվել, որ հարկ եղած դեպքում կարող են համախմբվել և մինչև վերջ գնալ:
«Այո՛, այսօր մարդը դարձել է «հոմոէկոնոմիկուս», այսինքն` մարդու տեսակ, ում համար ավելի կարևոր են սոցիալ-տնտեսական խնդիրները: Անգամ այս պայմաններում, հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանի կառավարման 7-8 տարիներն իրենց սոցիալ-տնտեսական իրավիճակը չեն բարելավվել, և Սարգսյանի մնալով՝ ավելի է վատանալու, շահագրգռված է լինելու իշխանափոխությամբ և սահմանադրական բարեփոխումների տապալմամբ»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը:
Քաղաքագետը վստահ է` քաղաքական պայքարի ժամանակ իշխանությունները կօգտագործեն արդեն ավանդական դարձած իրենց միջոցները` ուժի կիրառում, մեդիա և այլն: Սակայն պնդեց` ժամանակն է, որ իշխանությունները հասկանան` ավանդական դարձած գործիքներն անարդյունավետ են:
Մանրամասները՝ «NewsBook»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը