Աշխարհ

10.07.2015 10:44


Ալյոնա Ստերլիգովա. «Ուրիշ էլ ո՞ւր կարող էր Գերմանը մեզ տանել» (տեսանյութ)

Ալյոնա Ստերլիգովա. «Ուրիշ էլ ո՞ւր կարող էր Գերմանը մեզ տանել» (տեսանյութ)

Ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովի կինը՝ Ալյոնան, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին պատմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իրենց ընտանիքի տեղափոխման մասին։

«Այստեղ պահպանվել են բարոյական հիմքերը։ Ուրիշ էլ ո՞ւր կարող էր Գերմանը մեզ տանել՝ մեր հայացքներով և սովորույթներով։ Եվրո՞պա, ուր այլասերություն է տիրում, Վրաստա՞ն, ուր արդեն գեյ շքերթներ են տեղի ունենում»,-ասել է Ա. Ստերլիգովան։

Նա նաև նշել է, որ ԼՂՀ տեղափոխվելու որոշումն ամուսինը հանկարծակի է կայացրել, բայց դա որևէ կապ չունի ազգայնականների հետ վերջինի ունեցած կապերով։

–Ինձ միայն ասացին, որ այս պահին դեռևս չի կարելի Ռուսաստան վերադառնալ։ Ազգայնականների հետ կապի մասին կասեմ, որ մեզ մոտ ապրել են բացառապես ուղղափառները։ Ուրիշ մարդկանց Գերմանը չի ընդունել։ Իսկ մարդու ուղղափառ լինելը որոշվում է նրա հավատով և մորուքի առկայությամբ,-ասել է Ստերլիգովան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը