Քաղաքական

11.07.2015 12:14


Հայաստանից «Զվարթնոց» օդանավակայանով 26 հազարից ավելի մարդ է մեկնել, քան ժամանել

Հայաստանից «Զվարթնոց» օդանավակայանով 26 հազարից ավելի մարդ է մեկնել, քան ժամանել

«Զվարթնոց» օդանավակայանով 2014-2015 թթ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տարածքից մեկնել է 427, 295 մարդ։ Ժամանածների թիվը 400, 667 է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության վիճակագրական տվյալներից։

Այսպիսով, Հայաստանից մեկնած ուղևորների թիվը 26, 628–ով ավելի է՝ ժամանածների համեմատ։

Նախորդ տարի՝ նույն ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել էր 454, 656, ժամանել՝ 413, 213 ուղևոր։

Իսկ «Շիրակ» օդանավակայանով 2014-2015 թթ. հունվար-հունիս ամիսներին մեկնել է 9, 806, ժամանել՝ 6, 892 մարդ։ Այսինքն, մեկնած ուղևորների թիվը, ժամանածների համեմատ, ավելի է 2, 914–ով։

Նախորդ տարի՝ նույն ժամանակահատվածում, «Շիրակ» օդանավակայանով Հայաստանից մեկնել էր 11, 237, ժամանել՝ 8, 303 ուղևոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը