Քաղաքական

12.07.2015 22:59


Հայկ Խանումյան. «Մի ամերիկացի եկել ու իր ծերությունն անց է կացնում Արցախում»

Հայկ Խանումյան. «Մի ամերիկացի եկել ու իր ծերությունն անց է կացնում Արցախում»

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այդքան մեծ ուշադրություն չպետք է սևեռել այն հանգամանքի վրա, որ հետխորհրդային Ռուսաստանի մեծահարուստներից մեկը՝ Գերման Ստերլիգովը, եկել է Արցախ։

«Քանի որ իր փաստաբանը հայ է, ենթադրում եմ, որ պատմել է Լեռնային Ղարաբաղի մասին և նա որոշել է գալ, տեսնել»,-շեշտեց պարոն Խանումյանը։

Արցախի ԱԺ պատգամավորը ցավում է, որ երբ այլ երկրներից հայեր են գալիս Արցախ, այդքան մեծ ուշադրություն չի սևեռվում իրենց վրա։ «Մի քանի տարի առաջ Արմեն անունով մի տղա, ով բավականին մեծ կարողություն ուներ, իր ռուս կնոջ հետ եկավ, Շահումյանի շրջանի Ծար գյուղում հաստատվեց, սկսեց տնտեսություն վարել։ Ոչ ոք այդ մասին չխոսեց»։

Նա շեշտում է, որ Արցախը տարբեր մարդկանց է ձգում՝ տարբեր պատճառներով։ «Շատերը գալիս են, փորձում գործունեություն ծավալել և վայելել Արցախի խաղաղությունը։ Օրինակ՝ մի ամերիկացի եկել ու իր ծերությունն անց է կացնում մեզ մոտ»։

Դիտարկմանը, թե Ստերլիգովն էքսցենտրիկ անձ է, ով գիտնականներին ֆիզիկապես ոչնչացնելու կողմնակից է, թատրոնն ու կինոն համարում է սատանայի դպրոց, պարոն Խանումյանը նշեց. «Արցախում էլ բավականաչափ էքսցենտրիկ անձինք կան, ովքեր էքսցենտրիկ առաջարկություններ են անում։ Այնպես չի, որ լրացուցիչ էքսցենտրիկի ներկայությունը խնդիր կդառնա»։

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը