Քաղաքական

18.07.2015 21:20


Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը

Այսօր Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը։ Նա սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում:

2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, ով այսօր էր հրաժարական տվել, հայտնել էր. «Աշխատանքի հրավեր եմ ստացել, և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով»։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը