Աշխարհ

21.07.2015 10:13


Նեթանյահու. «Իրանի և «վեցնյակի» միջև համաձայնագիրն է՛լ ավելի կմոտեցնի պատերազմը»

Նեթանյահու. «Իրանի և «վեցնյակի» միջև համաձայնագիրն է՛լ ավելի կմոտեցնի պատերազմը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթում հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «վեցնյակի» միջև ձեռք բերված համաձայնագիրը ոչ միայն չի կանխի պատերազմը, այլև է՛լ ավելի կմոտեցնի այն։

Նա ընդգծել է, որ այդ համաձայնագրով Իրանը միլիարդավոր դոլարներ է ստանալու, որոնք կօգտագործվեն տարածաշրջանում և աշխարհում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար:

«Նաև մրցավազք կսկսվի Մերձավոր Արևելքում՝ միջուկային սպառազինության համար։ Այդ համաձայնագիրը վտանգավոր է տարածաշրջանի և աշխարհի համար»,-հավելել է Իսրայելի վարչապետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը