Լրահոս

22.07.2015 23:15


Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի

Հուլիսի 22-ին, ժամը 16.13-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1950 թ. ծնված Ժ. Կ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

***

Հուլիսի 22-ին, ժամը 14.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել 1940 թ. ծնված Լ. Ա.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը