Աշխարհ

23.07.2015 09:50


ԱՄՆ կոնգրեսականներն անում են ամեն հնարավորը Իրանի հետ գործարքը չեղարկելու համար

ԱՄՆ կոնգրեսականներն անում են ամեն հնարավորը Իրանի հետ գործարքը չեղարկելու համար

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է, որ կոնգրեսականներն անում են ամեն հնարավորը՝ չեղարկելու Իրանի հետ միջուկային գործարքը։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

Բեյներն ասել է, որ Իրանի հետ համաձայնագիրը սպառնում է ամերիկյան ժողովրդի անվտանգությանը, և հարկավոր է ձեռնարկել բոլոր ջանքերը՝ դադարեցնելու այդ սպառնալիքը։

Խոսնակը վստահեցրել է, որ կոնգրեսում օրենսդիրների մեծ մասը դեմ է քվեարկելու համաձայնագրին։

Ավելի վաղ Իրանի միջուկային խնդրով համատեղ գործողությունների ծրագիրն ուղարկվել էր ԱՄՆ կոնգրես՝ դիտարկման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը