Աշխարհ

25.07.2015 10:25


Օբաման ճաշել է քենիացի իր ազգականների հետ (տեսանյութ)

Օբաման ճաշել է քենիացի իր ազգականների հետ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնել է իր հոր ծննդավայր՝ Քենիա։ Ինչպես հաղորդում է «BBC»-ն, նախագահ ընտրվելուց հետո նա առաջին անգամ է այցելում այնտեղ։

ԱՄՆ նախագահը մասնակցելու է Նայրոբիում անցկացվող համաժողովին՝ նվիրված Աֆրիկայում գործարարության զարգացման խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին և անվտանգությանը վերաբերող հարցերի:

Իսկ մինչ այդ Օբաման Նայրոբիի հյուրանոցներից մեկի ռեստորանում ճաշել է քենիացի իր ազգականների հետ։

Սեղանի շուրջ նա նստել է խորդ քրոջ՝ Աումի, ու Սարա տատիկի կողքին: Սարան Օբամայի պապիկի երրորդ կինն է:

Կոգելո գյուղում գտնվող հոր գերեզմանին, սակայն, Օբաման չի այցելի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը