Աշխարհ

28.07.2015 09:36


Թուրք-իրանական գազատարը պայթեցրել են

Թուրք-իրանական գազատարը պայթեցրել են

Թուրքիայի տարածքում պայթեցվել է թուրք-իրանական գազատարը: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ բռնկված հրդեհը կարճ ժամանակում մարվել է:

Յըլդըզը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն՝ ոչ միայն ուղղված պետության դեմ:

«Ինչպես այս, այնպես էլ օրեր առաջ Ջիզրե-Սիլոփ էլեկտրաէներգիայի մատակարարման գծի հետ կապված ահաբեկչությունն ուղղված է մեր քաղաքացիներին դժվար կացության մեջ դնելուն»,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը