Աշխարհ

28.07.2015 11:09


Պուտին. «Սպառազինությունների մրցավազքը հրահրում է ԱՄՆ–ը»

Պուտին. «Սպառազինությունների մրցավազքը հրահրում է ԱՄՆ–ը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շվեյցարական «RTS»–ին տված հարցազրույցում ասել է, որ սպառազինությունների մրցավազքը հրահրում է ԱՄՆ–ը։

«Սպառազինությունների մրցավազքը սկսվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ–ը միակողմանի կարգով դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ պայմանագրից։ Այդ պայմանագիրը միջազգային անվտանգության համակարգի անկյունաքարն էր։ Եվ երբ ԱՄՆ–ը դուրս եկավ այդ պայմանագրից և սկսեց ստեղծել ՀՀՊ սեփական համակարգը՝ ռազմավարական պաշտպանության գլոբալ համակարգի շրջանակներում, մենք անմիջապես հայտարարեցինք, որ ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել՝ պահպանելու ուժերի ռազմավարական հավասարակշռությունը»,–ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ առաջնորդը հայտարարել էր, որ ԱՄՆ–ի դուրս գալը ՀՀՊ վերաբերյալ պայմանագրից կարող է հանգեցնել նոր «սառը պատերազմի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը