Լրահոս

23.09.2010 10:01


Իրանում զինվորական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 մարդ է զոհվել

Ինչպես հաղորդում է «Trend»-ը, Իրանի հյուսիս-արևմտյան մասում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով 10 մարդ զոհվել է, իսկ առնվազն 20-ը վիրավորվել։

Մահացածների թվում զինվորներականներ չկան։ Մահաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածները հիմնականում կանայք և երեխաներ են։

Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել  իրանա-իրաքյան պատերազմի սկսման 30-ամյա տարելիցին։

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը