Լրահոս

23.09.2010 10:25


Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ

Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է եվրասիական էներգետիկ հարցերով ԱՄՆ պետքարտուղարի  հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի հետ։ Այս մասին տեղեկացնում է «АзерТАдж»-ը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ ոլորտում և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ հարցերը։

Հանդիպմանը մասնակցել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը