Քաղաքական

04.08.2015 10:39


Վրաստան այցելած հայ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 11,9%–ով

Վրաստան այցելած հայ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 11,9%–ով

Այս տարվա հուլիս ամսվա դրությամբ՝ Վրաստան է այցելել 181 հազար հայ զբոսաշրջիկ։ «Գրուզիա օնլայն»–ը, վկայակոչելով Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը, հայտնում է, որ սա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 11,9%–ով ավելի է:

Նշվում է, որ 2–րդ տեղում ադրբեջանցիներն են. Վրաստան է այցելել 160 հազար ադրբեջանցի զբոսաշրջիկ:

Երրորդում թուրքերն են՝ 152 հազար զբոսաշրջիկ:

Վրաստանում իրենց հանգիստն անցկացրած քաղաքացիների թվով 4–րդ տեղում Ռուսաստանն է՝ 140 հազար:

Ընդհանուր առմամբ` հուլիսին Վրաստան է այցելել 737,7 հազար զբոսաշրջիկ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը