Աշխարհ

11.08.2015 22:10


Չարլզի և Դիանայի հարսանիքից բացառիկ լուսանկարներ են հանվել աճուրդի (լուսանկար)

Չարլզի և Դիանայի հարսանիքից բացառիկ լուսանկարներ են հանվել աճուրդի (լուսանկար)

Արքայազն Չարլզի և Դիանայի հարսանիքին արված բացառիկ լուսանկարները, որոնք գտնվում էին մասնավոր հավաքածույում, հանվել են աճուրդի։ Այս մասին հայտնում է The Guardian–ը։

Խոսքը 1981թ. հուլիսի 29–ին Բուքինգեմյան պալատում արված անդրկուլիսյան 12 լուսանկարների մասին է։ Դրանք 7 սև–սպիտակ և 5 գունավոր լուսանկարներ են, որոնցում պատկերված են արքայադուստր Դիանան, արքայազն Զարլզը, Եղիսաբեթ II–ը և բրիտանական թագավորական ընտանիքի այլ անդամներ։

Աճուրդը կայանալու է 2015թ. սեպտեմբերի 24–ին՝ ԱՄՆ–ում։

Լուսանկարները բրիտանացի լուսանկարիչ Պատրիկ Լիչֆիլդի օգնականի հավաքածուից են։ Լիչֆիլդը միակն էր, ում թույլատրվել էր թագավորական ընտանիքի և Բուքինգեմյան պալատի այցելուների ոչ պաշտոնական լուսանկարներ անել։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը