Աշխարհ

24.08.2015 07:52


Բլաթթերին կով են նվիրել

Բլաթթերին կով են նվիրել

ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլաթթերի հայրենակիցները՝ շվեյցարական Ուլրիհսեն գյուղի բնակիչները, յուրահատուկ նվեր են մատուցել նրան։ Բլաթթերին կով են նվիրել՝ Կոլոմբո անունով։ Այս մասին հայտնում է «Спорт-Экспресс»–ը։

Դա տեղի է ունեցել ամենամյա բարեգործական մրցաշարի ժամանակ, որն Ուլրիհսենում, տեղի թիմերի մասնակցությամբ, արդեն 18 տարի անց է կացնում Բլաթթերը։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ–ի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու 2016թ. փետրվարի 26–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը